Թուրքիան ուկրաինական թեմայով հրապարակումների վերաբերյալ զգուշություն է ցուցաբերում


Թուրքիան ուկրաինական թեմայով հրապարակումների վերաբերյալ զգուշություն է ցուցաբերում
Մարտ 2 15:50 2022

Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը Ուկրաինայի վերաբերյալ հրապարակումներ իրականացնող լրատվամիջոցներին նախազգուշացրել է, որ լրատվության աղբյուրները լրագրության պահանջի համաձայն պետք է լինեն բաց և հստակ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (RTÜK) նախագահ Էբուբեքիր Շահինը նշել է, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման ընթացքում թուրքական մամուլում հրապարակված նյութերը պետք է հստակ և ճշտված տեղեկություններ հաղորդեն բաց աղբյուրներից:

Նա ընդգծել է նաև մարդասիրական մոտեցման անհրաժեշտությունն ու ռազմական գործողությունների ծավալման վայրերից պատկերներ փոխանցելու կարևորությունը:

Շահինը «Twitter»-ի էջում գրել է. «Մենք անկեղծորեն հավատում ենք, որ մեր լրատվամիջոցները կփոխանցեն Ուկրաինայի վերջին զարգացումները այնպես, ինչպես դա անում են յուրաքանչյուր միջազգային իրադարձության ժամանակ»: