ԱՀԿ ղեկավարը հայտարարել է Կիևում հումանիտար միջանցք բացելու անհրաժեշտության մասին


ԱՀԿ ղեկավարը հայտարարել է Կիևում հումանիտար միջանցք բացելու անհրաժեշտության մասին
Մարտ 2 19:44 2022

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը հայտարարել է Կիևում հումանիտար միջանցք բացելու շտապ անհրաժեշտության մասին:
ԱՀԿ ղեկավարը այդ մասին հայտնել է Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ՝ շեշտելով, որ հումանիտար միջանցքը Կիևում անհրաժեշտ է կարիքավոր բնակիչներին օգնություն ցուցաբերելու համար: