ՀՀ արտգործնախարար Արարատ Միզրոյանը դրական է գնահատում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը:
Նրա հաղորդմամբ՝ կողմերը վերահաստատել են, որ հարաբերությունների կարգավորմեն գործընթացը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների և գործընթացի վերջնարդյունքը պետք է լինի հարաբերությունների կարգավորումը և սահմանի բացումը.
«Շատ ավելի կոնկրետ է եղել քննարկումը, քան առաջին հանդիպման ժամանակ, միևնույն ժամանակ բոլորս հասկանում ենք, որ շատ շոշափելի արդյունքներ երկրորդ հանդիպումից հետո դժվար է ակնկալել»,-ասաց նա:
Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, նաև Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների երրորդ հանդիպման մասին որոշում ևս չի կայացվել։
Ինչ վերաբերում է Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին Հայաստանի մասնակցությանը, ԱԳ նախարարը հայտարարեց, որ սրա վերաբերյալ վերջնական որոշում չկա.
«Աշխարհում շատ սրընթաց կերպով են իրադարձություննները զարգանում և փոփոխվում՝ ամեն օր, ամեն վայրկյան։ Նույնիսկ նախկինում կարճաժամկետ թվացող իրադարձություններն այժմ բավականին երկար են։ Երբ ժակետները մոտենան, անպայման որոշում կկայացնենք», - ասաց նա։










