«Ուկրաինայում ստեղծված վիճակով պայմանավորված՝ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ կանգնած են ծանր վիճակի առաջ: Նրանց մի մասը ցանկանում է ՀՀ վերադառնալ, տարբեր պատճառներով չի ստացվում: Ի՞նչ քայլեր են արվում այս ուղղությամբ»,- դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Մեր բազմաթիվ հայրենակիցներ մտադրություն ունեն ու փորձում են դուրս գալ գործողությունների գոտուց: Մինչ այսօր Կիևում մեր դեսպանությունը շարունակում է աշխատել: Սահմանված է թեժ գիծ, էլփոստի, հեռախոսի միջոցով կապ են հաստատում քաղաքացիների հետ, տրամադրում խորհրդատվություն»,- արձագանքեց նախարարը՝ տեղեկացնելով նաև ՀՀ ԱԳ հայտարարության մասին, որը տարածվել էր երեկ:










