Apple-ը դադարեցնում է իր արտադրանքի վաճառքը Ռուսաստանում և սահմանափակում է ծառայությունների գործունեությունը։ Այս մասին ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
«Մենք խորապես մտահոգված ենք Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժմամբ և աջակցում ենք բռնությունից տուժած մարդկանց... Ընկերությունը շարք գործողություններ է նախանշել, այդ թվում՝ դեպի Ռուսաստան բոլոր արտահանումների դադարեցում: Բացի այդ, Apple Pay ակնթարթային վճարման ծառայությունը և այլ ծառայություններ սահմանափակված են Ռուսաստանում»,- ասված է հաղորդագրության մեջ:










