Պատերազմի ընթացքում Ուկրաինայից մոտ 660 000 մարդ է փախել հարևան երկրներ․ ՄԱԿ


Պատերազմի ընթացքում Ուկրաինայից մոտ 660 000 մարդ է փախել հարևան երկրներ․ ՄԱԿ
Մարտ 2 11:32 2022

Ռուսական ներխուժման սկզբից Ուկրաինայից մոտ 660 000 տեղափոխվել է հարևան երկրներ։ Ինչպես տեղեկացնում է AP գործակալությունը, այդ մասին հայտնել են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալությունից։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի մամուլի քարտուղար Շաբիա Մատուն ասել է, որ իրավիճակը կարող է դառնալ այս հարյուրամյակում փախստականների հետ կապված ամենամեծ ճգնաժամը Եվրոպայում:

Նա կոչ է արել շարունակել մուտքի թույլտվություն տալ բոլոր փախչողներին, այդ թվում Ուկրաինայում բնակվող երրորդ երկրների քաղաքացիներին։