Սպորտային ապրանքների ամերիկյան արտադրող Nike-ը դադարեցրել է արտադրանքի առաքումը Ռուսաստան։ Այս մասին ասվում է ընկերության կայքում։
«Ներկայումս Nike ընկերությունը չի կարող երաշխավորել ապրանքների առաքումը Ռուսաստանի գնորդներին։ Այս առումով, ձեռքբերումը ապրանքների կայքում Nike.com եւ Nike հավելվածում ժամանակավորապես անհասանելի են այդ տարածաշրջանում», - նշվում է հաղորդագրության մեջ։










