Եվրոխորհրդարանը կոչ է անում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, սահմանափակել նավթի և գազի ներկրումը, ասվում է «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի մասին» բանաձևի նախագծում, որը կքվեարկվի երեքշաբթի Եվրոխորհրդարանի արտահերթ նիստում։
«Կոչ է արվում, մասնավորապես, սահմանափակել Ռուսաստանի արտահանման ամենակարևոր ապրանքների, այդ թվում՝ նավթի և գազի ներմուծումը, արգելել ԵՄ-ի նոր ներդրումները Ռուսաստանի Դաշնությունում, ինչպես նաև Ռուսաստանի նոր ներդրումները ԵՄ-ում»,- ասվում է տեքստում։










