Եվրոմիությունը պատմության մեջ աննախադեպ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով և կշարունակի դա անել ապագայում՝ սառեցնելով ռուս օլիգարխների «բոլոր շքեղությունները», հայտարարել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը արտահերթ նիստում։
«Այլ գույք էլ ենք սառեցնելու։ Մենք կսառեցնենք նաև օլիգարխների մյուս ակտիվների հասանելիությունը՝ զբոսանավեր, շքեղ մեքենաներ, լյուքս կարգի այլ շքեղություններ։ Մենք դա մի հարվածով կսառեցնենք»,- ասել է նա:










