Ռուսաստանը կաթվածահար է արել ուկրաինական հեռուստաալիքները


Ռուսաստանը կաթվածահար է արել ուկրաինական հեռուստաալիքները
Մարտ 1 20:12 2022

Կիևում պայթյուն է որոտացել հեռուստաաշտարակի մոտ, հայտնում է ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։

Ռազմավարական հաղորդակցությունների և տեղեկատվական անվտանգության կենտրոնը հայտնում է, որ հարվածը հասցվել է հեռուստաաշտարակի հարևանությամբ գտնվող Դորոհոժիչի թաղամասին։ Զոհերի մասին տեղեկություն դեռ չի ստացվել։ Նշվում է, որ հեռուստաալիքները որոշ ժամանակ չեն աշխատի, իսկ հեռուտաաշտարակը կանգուն է մնացել։