Եվրոպայում ուկրաինացիները հարձակվում են ռուս եւ բելառուս բեռնափոխադրողների վրա


Եվրոպայում ուկրաինացիները հարձակվում են ռուս եւ բելառուս բեռնափոխադրողների վրա
Մարտ 1 20:06 2022

"Երեկ գիշերը, ․․․, դանակահարել, ․․․, բելառուս տղայի, քանի որ նա ուներ բելառուսական համարներ: Դանակահարել են տղային, 26 տարեկան է եղել։ Երկրորդ տղան 28 տարեկան էր, 11 ուկրաինացի ծեծելով սպանել են։ Ինչո՞ւ։ Որովհետև նա բելառուսական համարներ ուներ»:

Եվրոպայում ուկրաինացիները հարձակվում են ռուս եւ բելառուս բեռնափոխադրողների վրա։ Նրանցից մեկը նախօրեին տեսաուղերձ է ձայնագրել, որում վարորդներին կոչ է արել օգնել ռուսաստանցիներին, բելառուսներին եւ ուկրաինացիներին, որոնք բախվում են ագրեսիայի հետ:

Ավելի վաղ Լեհաստանում բելառուս բեռնափոխադրողները բողոքել էին, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով իրենց վրա «որս» են տանում՝ կոտրում են մեքենաները, ծակում անիվները եւ վիրավորում: