ՌԴ-ն հայտնել է Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ զոհվածների մասին


ՌԴ-ն հայտնել է Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ զոհվածների մասին
Մարտ 1 19:54 2022

ՌԴ Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության ղեկավար Կազբեկ Կոկովը հայտնել է, որ Դոնբասի պաշտպանության հատուկ գործողության ընթացքում զոհվել է տարածաշրջանի չորս զինծառայող։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:

«Ցավով և մեծ ափսոսանքով պետք է զեկուցեմ, որ մեր չորս հայրենակիցներ զոհվել են Դոնբասի պաշտպանության հատուկ գործողության ընթացքում իրենց պարտականությունները կատարելիս՝ դրսևորելով խիզախություն և հերոսություն»,- գրել է նա։

Կոկովը նաև ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և տեղի ունեցածը անվանել անդառնալի կորուստ։ Մարզի ղեկավարը նշել է, որ տղամարդիկ իրենց կյանքը տվել են երկրի ու ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար։

«Մենք նրանց միշտ կհիշենք»,- խոստացել է պաշտոնյան։

Բացի այդ, նա հավելել է, որ զոհվածների ընտանիքներին կտրամադրվի աջակցություն։