Ռոնալդուն գաղտնի հանդիպում է ունեցել ՊՍԺ-ի նախագահի հետ


Ռոնալդուն գաղտնի հանդիպում է ունեցել ՊՍԺ-ի նախագահի հետ
Հուլիս 6 19:14 2017

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իբիցայում հանգստանալու ժամանակ գաղտնի հանդիպում է ունեցել ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի հետ, որի ընթացքում քննարկվել է «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրի հնարավոր տրանսֆերը ֆրանսիական ակումբ,- հաղորդում է «OK Diario»-ն:

Նշվում է, որ Ալ-Խելաիֆին լավ հարաբերություններ ունի պորտուգալացու գործակալ Ժորժե Մենդեշի և «արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն Պերեսի հետ խոսակցության ժամանակ վստահեցրել էր «սերուցքայինների» ղեկավարին՝ նա չի ցանկանում փոխել ակումբային գրանցումը: