ՄԱԿ-ում Լավրովի ելույթի ժամանակ դիվանագետները լքում են դահլիճը


ՄԱԿ-ում Լավրովի ելույթի ժամանակ դիվանագետները լքում են դահլիճը
Մարտ 1 19:06 2022

Ժնևում զինաթափման խորհրդաժողովին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ելույթի ընթացքում արևմտյան պատվիրակության մի շարք ներկայացուցիչներ լքել են դահլիճը՝ ի նշան բողոքի։ Այս մասին հայտնում է «Ֆրանս Պրեսս»-ը։

«Դիվանագետները լքել են դահլիճը Լավրովի ելույթի սկզբում, որը նախապես ձայնագրվել է»,- հայտնում է լրատվականը՝ տեղեկացնելով նաև, որ Լավրովին մնացել են լսելու Յեմենի, Ալժիրի, Վենեսուելայի, Սիրիայի և Թունիսի պատվիրակությունները։