|
Ռուսական տեխնիկայի շարասյունը ժամանել է Ուկրաինայի Սումիի շրջանի Կրասնոպոլյե գյուղ՝ կանաչ միջանցքով ուկրաինացի գերիների հետ փոխանակման նպատակով։ Ուկրաինացի 5 մարտիկ փոխանակվել է ռուս սպայի հետ: Այս մասին հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ հղում անելով Սումիի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Դմիտրի Ժիվիցկիին։ Ժիվիցկին ընդգծել է, որ կանաչ միջանցքը կազմակերպվել է նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանով։ «Կայացել է Սումիի շրջանում գերիների առաջին փոխանակումը, հակաահաբեկչական պաշտպանության մեր 5 մարտիկներին մենք փոխանակել ենք մեկ ռուս ռազմական ոստիկանության սպայի հետ»,- գրել է Ժիվիցկին իր Telegram-ում։ |










