Եվրոխորհրդարանը ճանաչում է Ուկրաինայի եվրոպական հեռանկարը և ջանքեր է գործադրելու, որ Ուկրաինան ստանա անդամակցության թեկնածուի կարգավիճակ։
Այս մասին հայտարարել է Եվրոխորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեթսոլան՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության պատերազմին նվիրված արտահերթ լիագումար նիստում, հայտնում է «Украинская правда»-ն։










