Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կոչ է արել վերահեռարձակող հանգույցների մոտ բնակվող Կիեւի բնակիչներին՝ լքել իրենց տները։
«Ռուսաստանի դեմ տեղեկատվական հարձակումները կանխարգելելու համար Ուկրաինայի տեխնոլոգիական օբյեկտներին և Կիևի 72-րդ գլխավոր կենտրոնին հարվածներ կհասցվեն բարձր ճշգրտության զենքերով: Կոչ ենք անում Ուկրաինայի քաղաքացիներին, որոնք ներգրավվում են ուկրաինացի ազգայնականների կողմից Ռուսաստանի դեմ սադրանքներում, ինչպես նաեւ հեռարձակվող հանգուցների մոտ բնակվող կիեւցիներին, լքել իրենց տներ», - այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։










