Կիևը կապի մեջ է Անկարայի հետ՝ նրանից ավելի շատ Բայրաքթար ձեռք բերելու համար


Կիևը կապի մեջ է Անկարայի հետ՝ նրանից ավելի շատ Բայրաքթար ձեռք բերելու համար
Մարտ 1 17:40 2022

Կիևը կապի մեջ է Անկարայի հետ՝ ավելի շատ բայրաքթար անօդաչու սարքեր ձեռք բերելու համար։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն։ 

«Մեզ ավելին է պետք, և Թուրքիան մատակարարում է դրանք, բայց մենք դեռ հեռու ենք անօդաչու թռչող սարքերի արդյունավետ օգտագործումից։ Մենք ունենք բավականաչափ անօդաչու թռչող սարքերի օպերատորներ, որոնք դեռ վերապատվաստվում են Թուրքիայում»- հայտնել է դեսպանը։