ԵՄ-ն արգելանք է սահմանում ռուս օլիգարխների ինքնաթիռների, ավտոմեքենաների, ունեցվածքի վրա


ԵՄ-ն արգելանք է սահմանում ռուս օլիգարխների ինքնաթիռների, ավտոմեքենաների, ունեցվածքի վրա
Մարտ 1 17:16 2022

Եվրոմիությունը քննարկել է ռուս օլիգարխների դեմ կոշտ պատժամիջոցներ սահմանելու հարցը, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Եվրոմիությունը լրացուցիչ պատժամիջոցներ կընդունի օլիգարխների դեմ, մենք հարվածելու ենք պուտինյան ռեժիմի վերնախավին»,- ասել է Բորելը։

Ֆոն դեր Լեյենն իր հերթին ասել է, որ Եվրոմիությունը կփակի օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար, այդ թվում՝ օլիգարխների մասնավոր ինքնաթիռների։

«Մենք թիրախավորելու ենք նաև ռուս օլիգարխների հաշիվները»,- հավելել է նա: