«The Walt Disney Company» կազմակերպությունը իր թվիթերյան էջում հայտնել է, որ այլևս չի տրամադրելու իր ֆիլմերը ռուսական կինոթատրոններին՝ կապված Ուկրաինայի իրողությունների հետ.
«Հաշվի առնելով Ուկրաինա ներխուժումը և պատճառած հումանիտար ճգնաժամը, մենք դադարեցնում ենք ֆիլմերի թողարկումները ռուսական կինոթատրոններում, այդ թվում կդադարեցվի նաև «Turn Red» ֆիլմի թողարկումը , մենք հետագա որոշումները կկայացնենք՝ կախված իրողության զարգացումներից»,- հայտնում է Disney-ը։
Կազմակերպությունը նշել է, որ իր գործընկերների հետ միասին պատրաստվում են հումանիտար օգնություն ցուցաբերել Ուկրաինային։










