Բելառուսի ՀՕՊ-ի համակարգերը բերվել են մարտական պատրասվածության. Լուկաշենկո


Բելառուսի ՀՕՊ-ի համակարգերը բերվել են մարտական պատրասվածության. Լուկաշենկո
Մարտ 1 13:56 2022

Բելառուսի ՀՕՊ-ի համակարգերը բերվել են մարտական պատրաստվածության, որպեսզի թույլ չտան հարված հասցնել ՌԴ ԶՈւ-ի թիկունքից։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի անվտանգության խորհրդի նիստում:

Նա միևնույն ժամանակ հավելել է, որ բելառուս զինվորականները չեն մասնակցում Ուկրաինայում ռազմական գործողություններին եւ չեն պատրաստվում դա անել այսուհետ, քանի որ դրա կարիքը չկա: