Mastercard-ը ռուսական մի քանի բանկերի անջատել է իր վճարային համակարգից


Mastercard-ը ռուսական մի քանի բանկերի անջատել է իր վճարային համակարգից
Մարտ 1 12:08 2022

Mastercard-ը ռուսական ֆինանսական մի շարք կազմակերպությունների անջատել է իր վճարային համակարգից, այս մասին հայտնել է գործադիր տնօրեն Մայքլ Միբախը:

«Պատժամիջոցային կարգադրությունների արդյունքում մենք արգելափակել ենք մի քանի ֆինանսական հաստատություն՝ Mastercard վճարային ցանցում»,- ասված է հաղորդագրությունում:

Անջատումից հետո այդ բանկերի քարտերը չեն աշխատի արտերկրում և արտասահմանյան առցանց խանութներում։ Ռուսաստանում դրանք կգործեն, քանի որ երկրի ներսում վճարումները մշակվում են Ազգային վճարային քարտերի ներքին համակարգի միջոցով: