Խերսոնը շրջափակման մեջ է. մարդկանցից խլում են հեռախոսները (Տեսանյութ)


Խերսոնը շրջափակման մեջ է. մարդկանցից խլում են հեռախոսները (Տեսանյութ)
Մարտ 1 11:08 2022

Ռուսական զորքերը բոլոր կողմերից շրջափակել են Խերսոնը։ «Ուկրաինա 24» հեռուստաալիքը տեղեկացնում է, որ ՌԴ զինված ուժերը արգելապատնեշներ են դրել քաղաքի ելքերում՝ մասնավորապես Խերսոնի Շումենի միկրոշրջանում։

Խերսոնի արվարձանների բնակիչները նախօրեին տարհանվել են կրակոցների պատճառով։ Ըստ աղբյուրի՝ ռուսական զորքերը կրակ են բացում ավտոմեքենաների վրա ու մարդկանցից խլում են հեռախոսները։