Ավտոարտադրող Volvo Cars-ը դադարեցնում է նոր մեքենաների վաճառքը Ռուսաստանում: Բեռնատարներ արտադրող Scania-ն էլ դադարեցրել է մեքենաների և պահեստամասերի մատակարարումները, այս մասին հայտնում է ТАСС-ը։
Հեռահաղորդակցման Ericsson ընկերության մամուլի ծառայությունն իր հերթին տեղեկացրել է, որ որոշ ժամանակով դադարեցնում են մատակարարումները ռուս հաճախորդներին:
Ավելի վաղ ամերիկյան General Motors ավտոկոնցեռնն էր հայտարարել Ռուսաստան ավտոմեքենաների արտահանման դադարեցման մասին։










