Ռուսաստանը մտադիր է գրավել Կիևը. Սպիտակ տուն


Ռուսաստանը մտադիր է գրավել Կիևը. Սպիտակ տուն
Մարտ 1 01:17 2022

ԱՄՆ-ում կարծում են, որ Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է գրավել Կիևը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, հայտնում է MSNBC-ն։

«Մեր գնահատականները չեն փոխվել՝ Ռուսաստանը, նախագահ Պուտինը, զինվորականները ցանկանում են գրավել Կիևը, և ​​նրանք շարունակում են առաջընթաց գրանցել»,- ասել է Փսակին։

Նաև, նրա խոսքով, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի սահմանի ոչ թռիչքային գոտի Ուկրաինայի տարածքի վրա, քանի որ դա կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ հակամարտության։