Պատժամիջոցներ են սահմանվել նաև Ռուստամ Մուրադովի նկատմամբ


Պատժամիջոցներ են սահմանվել նաև Ռուստամ Մուրադովի նկատմամբ
Մարտ 1 01:10 2022

Եվրոմիությունը նոր գործիչների է ընդգրկել Ուկրաինայի դեմ պատերազմի համար սահմանվող պատժամիջոցային ցուցակներում: Նոր ցուցակում ներառված են ևս 26 ֆիզիկական անձ և 1 ընկերություն։ Փաստաթուղթը հրապարակվել է ԵՄ պաշտոնական ամսագրում, որոշումն ուժի մեջ է մտել, հայտնում է РИА Новости-ն։

Ռուսական բանակի Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը այլ պաշտոնյաների ու զինվորականների հետ ևս ցուցակում է։

Հիշեցնենք, որ Ռուստամ Մուրադովն անցյալ տարվա սեպտեմբերի 6-ին ավարտել է իր առաքելությունն Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հրամանատարի պաշտոնում։ Մուրադովը ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատար է նշանակվել 2020 թվականի աշնանը տեղի ունեցած հակամարտությունից հետո։

2022 թվականի հունվարի 11-ից Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը գլխավորում է գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը։