ԵՄ «սև ցուցակում» են ներառվել Դմիտրի Պեսկովը, գործարարներ, լրագրողներ․ նոր ցանկում նաև հայեր կան


ԵՄ «սև ցուցակում» են ներառվել Դմիտրի Պեսկովը, գործարարներ, լրագրողներ․ նոր ցանկում նաև հայեր կան
Մարտ 1 00:48 2022

Եվրամիությունը ՌԴ դեմ պատժամիջոցների ցանկում ներառել է ռուս գործիչների, գործարարների ու լրագրողների․ տեղեկացնում է gazeta.ru կայքը։

 

ԵՄ «սև ցուցակում» ներառվել են բարձրաստիճան ռուս պաշտոնյաներ՝ այդ թվում ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, «Եդինայա Ռոսիա» կուսակցության քարտուղար Անդրեյ Տուրչակը, Արտաքին հետախուզության տնօրեն Պյոտր Ֆրադկովը։

Պատժամիջոցների ցանկում հայտնված գործարարների թվում են «Ռոսնեֆթի» ղեկավար Իգոր Սեչինը, գործարարներ Ալիշեր Ուսմանովն ու Գենադի Տիմչենկոն։

 

Ցանկում են հայտնվել նաև լրագրողներ Անտոն Կրասովսկին, Արկադի Մամոնտովը, գրող Զախար Պրիլեպինը։

«Սև ցուցակում» ներառվել են նաև ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Տիգրան Քյոսայանը, լրագրող Ռոման Բաբայանը։