Վրաստանում Հայաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ Վրաստանի միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ 2022թ․ մարտի 1-ից փոփոխություններ են տեղի ունեցել Վրաստանի տարածք օդային, ցամաքային և ծովային ճանապարհով մուտք գործելու հետ կապված կարգավորումներում։
- Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ամբողջական կուրսը ավարտած ՀՀ քաղաքացիները ՑԱՄԱՔԱՅԻՆ, ՕԴԱՅԻՆ և ԾՈՎԱՅԻՆ ճանապարհով կարող են մուտք գործել Վրաստան՝ սահմանային անցակետում թղթային տարբերակով (ԱՐՄԵԴ համակարգից ներբեռնված հավաստագիրը) ներկայացնելով ՄԻԱՅՆ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող հավաստագիր՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (մեկ դեղաչափով ներարկվող պատվաստանյութի դեպքում՝ նվազագույնը 28 օր առաջ ներարկված լինելը հավաստող հավաստագիր, մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող հավաստագիր)։
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից քաղաքացիներին առաջարկվող կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ԲՈԼՈՐ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԸ ընդունելի են նաև Վրաստանում:
- Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ՉՊԱՏՎԱՍՏՎԱԾ կամ պատվաստման ամբողջական կուրսը ՉԱՎԱՐՏԱԾ ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել Վրաստան՝ սահմանային անցակետում թղթային տարբերակով ներկայացնելով ՄԻԱՅՆ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ (PCR) հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72-ժամյա վաղեմության հավաստագիր։










