Կիևում արգելք են դրել ալկոհոլի վաճառքի վրա


Կիևում արգելք են դրել ալկոհոլի վաճառքի վրա
Մարտ 1 00:17 2022

Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ մարտի 1-ից Կիևում ոգելից խմիչքների վաճառքի արգելք կմտցվի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

Նա ընդգծել է, որ խանութների ու դեղատների սեփականատերերը չպետք է թանկացնեն սննդամթերքը, առաջին անհրաժեշտության ապրանքներն ու դեղամիջոցները՝ «օգտվելով ստեղծված իրավիճակից»։

 

 

Ավելի վաղ Կլիչկոն ասել էր, որ Կիևում կողոպտիչները «չեզոքացվելու են» առանց նախազգուշացման։