Ուկրաինան եվրոպական տան մի մասն է, բայց ԵՄ անդամակցություն ստանալն այնպիսի բան չէ, որ կարելի է որոշել մի քանի ամսվա ընթացքում. Գերմանիայի ԱԳ նախարար


Ուկրաինան եվրոպական տան մի մասն է, բայց ԵՄ անդամակցություն ստանալն այնպիսի բան չէ, որ կարելի է որոշել մի քանի ամսվա ընթացքում. Գերմանիայի ԱԳ նախարար
Փետրվար 28 21:51 2022

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բեբոկը հասկանում և աջակցում է Եվրամիությանն անդամակցելու Ուկրաինայի ցանկությունը, սակայն գտնում է, որ ընդունման գործընթացը չի կարող տեղի ունենալ մեկ գիշերում։ Այդ մասին նա հայտարարել է երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում, հաղորդում է Ukrinform-ը։

 

«Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցելուն, ապա դա չի նշանակում, որ մենք արթնացել ենք նոր աշխարհում։ Անդամակցություն ստանալն այնպիսի բան չէ, որ կարելի է որոշել մի քանի ամսվա ընթացքում, դա ինտենսիվ ու խորը փոխակերպման գործընթաց է»,- ընդգծել է քաղաքական գործիչը։

Միաժամանակ նա նշել է, որ «ԵՄ-ն միշտ եղել է տուն, որի դռները բաց են եղել, իսկ Ուկրաինան եվրոպական տան մի մասն է։»

 

«Մենք գիտենք, որ ուկրաինացիների ցանկությունը եղել է և կա ԵՄ-ի հետ սերտ կապեր ունենալը»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարի 28-ին նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության դիմումը։