Աշխարհի խոշորագույն ավիացիոն ընկերություններից AerCap-ը հայտարարել է ռուսական ավիաընկերությունների հետ համագործակցությունը դադարեցնելու մասին


Աշխարհի խոշորագույն ավիացիոն ընկերություններից AerCap-ը հայտարարել է ռուսական ավիաընկերությունների հետ համագործակցությունը դադարեցնելու մասին
Փետրվար 28 15:14 2022

Աշխարհի խոշորագույն ավիացիոն լիզինգային ընկերություններից մեկը՝ AerCap-ը, հայտարարել է ռուսական ավիաընկերությունների հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։ «ՌԲԿ»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրությունը  հրապարակված է ընկերության կայքում։

 

«Եվրամիությունը, Միացյալ Նահանգները և այլ երկրներ պատժամիջոցների լայն շրջանակ են կիրառել Ռուսաստանի, որոշ ռուսական կազմակերպությունների դեմ։ Այս պատժամիջոցները ներառում են ռուսական կազմակերպություններին օդանավերի և ավիացիոն բաղադրիչների մատակարարման կամ Ռուսաստանում դրանց օգտագործման համար արգելքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

«AerCap-ը մտադիր է լիովին կատարել բոլոր կիրառելի պատժամիջոցները՝, այն է՝ դադարեցնել մեր լիզինգային գործունեությունը ռուսական ավիաընկերությունների հետ», - աղբյուրի հաղորդմամբ՝ այս մասին AerCap-ը հայտնել է իր ներդրողներին: