Ուկրաինական կողմը Ռոման Աբրամովիչին խնդրել է բանակցություններում օգնել իրենց


Ուկրաինական կողմը Ռոման Աբրամովիչին խնդրել է բանակցություններում օգնել իրենց
Փետրվար 28 18:00 2022

Միլիարդատեր Ռոման Աբրամովիչը Բելառուսում է Ուկրաինայի խնդրանքով, որպեսզի օգնի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ վարել՝ պատերազմի դադարեցմանն ուղղված ջանքերի շրջանակներում: Փոխանցում է Экономическая правда-ն

«Ուկրաինացիները փորձել են Ռուսաստանում գտնել մեկին, ով կարող է օգնել՝ գտնել խաղաղ լուծում: Նրանք օգնություն են խնդրել, և Ռոմանն այն մարդն է, ով որոշել է օգնել և մոբիլիզացնել աջակցությունը խնդրի խաղաղ լուծման համար: Կարող եմ հաստատել, որ Ռոման Աբրամովիչին դիմել է ուկրաինական կողմը՝ խաղաղ կարգավորման հասնելու համար»,-ասել է պրոդյուսեր Ալեքսանդր Ռոդնյանսկին:

 
 
 

Նշվում է, որ Ռոման Աբրամովիչը Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների սրահի լուսանկարներում չկա: