Թուրքիայի նախարարների խորհուրդը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ, այսօր քննարկում է ռուսական ռազմական նավերի համար Սև ծովի նեղուցները փակելու Ուկրաինայի պահանջը։ Այս մասին հաղորդում է NTV հեռուստաալիքը։
Ավելի վաղ Էրդողանի գրասենյակը հայտնել էր, որ երկուշաբթի Էրդողանի նախագահությամբ նախատեսվում է նախարարների խորհրդի նիստ, որի ընթացքում էլ պետք է քննարկվի Ուկրաինայում տիրող իրավիճակը և Անկարայի հետագա քայլերը։
Իսկ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Զելենսկին թվիթերյան գրառմամբ հայտնել էր, որ Դարդանելի և Բոսֆորի նեղուցները փակ են ռուսական նավերի համար, որից հետո ռուսական լրատվամիջոցները գրեցին, որ նեղուցները բաց են, նման որոշում չկա։










