|
Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անցած շաբաթվա վերջ ռուսական ռուբլին ամերիկյան դոլարի նկատմամբ գրանցեց պատմական ռեկորդ՝ արժեզրկվեց մինչև գրեթե 90 ռուբլի մեկ դոլարի համար: Կարծում եմ, հաշվի առնելով ներկա զարգացումները, հատկապես SWIFT համակարգում ՌԴ նկատմամբ սպասվող սահմանափակումները, և ռուսական արժույթի շուկայում արդեն իսկ առաջացած վախերը, ռուբլին դոլարի նկատմամբ կարժեզրկվի՝ անցնելով 100-ը: Սրա հետևանքները Հայաստանի համար տխրագույնն են լինելու, հուսանք, որ ԿԲ-ն պատրաստ է վատ սցենարներին»: |
Աղբյուրը` Հովհաննես Ավետիսյան










