Ուկրաինացիները ռուսական բանակի հայազգի զինվորի են գերեվարել (տեսանյութ)


Ուկրաինացիները ռուսական բանակի հայազգի զինվորի են գերեվարել (տեսանյութ)
Փետրվար 28 15:17 2022

Ուկրաինայում հայազգի զինվորի են գերեվարել․ այս մասին հայտնում են ուկրաինական տելեգրամյան ալիքները՝ հրապարակելով զինծառայողի լուսանկարն ու հարցաքննության մանրամասները։

 

22–ամյա շարքային Գրիգորյան Գեորգին պատմել է, որ ինքը եղել է ռուսական հետևակի զրահապատ մեքենայի մեջ, որը խոցվել է, ինչից հետո ինքը գերեվարվել է։

Նա պատմել է որ նախ մասնակցել են զորավարժությունների, ինչից հետո իրենցից վերցրել են հեռախոսները, կապի միջոցներն ու տեղափոխել Ուկրաինայի սահման։

 

Հարցին՝ ինքը ցանկանում է կռվել ուկրաինացի ժողովրդի դեմ, զինծառայողը պատասխանել է. «Ոչ մի կերպ»։

Նա տեղեկացրել է, որ ծնողներն ապրում են Դոնի Ռոստովում, ապա, դիմելով ծնողներին, խնդրել է չանհանգստանալ։