Երբ ընտրվեցի, ասացի՝ մեզանից յուրաքաչյուրը նախագահ է, իսկ հիմա մարտիկ է․ Զելենսկի


Երբ ընտրվեցի, ասացի՝ մեզանից յուրաքաչյուրը նախագահ է, իսկ հիմա մարտիկ է․ Զելենսկի
Փետրվար 28 14:14 2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ ուղերձով դիմել է ժողովրդին։

«Երբ ես դարձա նախագահ, ես ասացի՝ մեզանից յուրաքանչյուրը նախագահ է, քանի որ մենք բոլորս ենք պատասխանատու մեր պետության համար, մեր հրաշալի Ուկրաինայի համար։ Հիմա այնպես պատահեց, որ մեզանից յուրաքանչյուրը մարտիկ է, մարտիկ՝ իր տեղում»,-ասել է Զելենսկին։

Աղբյուրի փոխանցմամբ, նա համոզմունք է հայտնել, որ իրենցից յուրաքանչյուրը կհաղթանակի։

Հիշեցնենք, որ ուկրիանական պատվիրակությունն այսօր մեկնել է Բելառուս՝ բանակցելու ռուսական կողմի հետ։