|
Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է բելառուսա-ուկրաինական սահման՝ Գոմել, մասնակցելու Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների հետ բանակցություններին, փոխանցում են ուկրաինական լրատվամիջոցները: Պատվիրակության կազմում են «Ժողովրդի ծառա» խմբակցության նախագահ Դավիթ Արախամիան, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը, պատգամավոր Ռուստեմ Ումերովը և Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Նիկոլայ Տոչիցկին։ Նշվում է, որ բանակցությունների առանցքային հարցը կրակի անհապաղ դադարեցումն է և զորքերի դուրսբերումն Ուկրաինայի տարածքից։ |
Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է՝ մասնակցելու ՌԴ ներկայացուցիչների հետ հանդիպմանը










