Ուկրաինայի ՊՆ-ն հրապարակել է զոհված ռուս զինծառայողների թիվը


Ուկրաինայի ՊՆ-ն հրապարակել է զոհված ռուս զինծառայողների թիվը
Փետրվար 28 12:24 2022

Փետրվարի 24-ից զոհվել է ռուսական բանակի շուրջ 5300 զինծառայող, այս մասին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։

Նրա խոսքով, փետրվարի 24-ից փետրվարի 28-ը ռուսական կողմի ընդհանուր կորուստները կազմել են՝

ինքնաթիռ՝ 29,

ուղղաթիռ՝ 29,

հրետանի՝ 191,

զրահատեխնիկա՝ 816,

Գրադ՝ 21,

ավտոմոբիլային տեխնիկա՝ 291,

OTR անօդաչուներ՝ 3,

ՀՕՊ համակարգեր՝ 5։