|
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Հակիրճ` Բելոռուսի սահմանին նախատեսված ռուս-ուկրաինական բանակցությունների շուրջ: 1. Ռուսաստանը գնաց այդ բանակցություններին, որպեսզի ցույց տա, որ պատրաստ է երկխոսության (urbi et orbi), և Ուկրաինան օկուպացնելու նպատակ չունի: Գոմելում քննարկվել է ՌԴ առաջ քաշած նույն պահանջները` եվրասիական անվտանգության ապահովում, ՆԱՏՕ-ին չանդամակցելու ուկրաինական երաշխիքներ, Ուկրաինայում հակառուսական և նացիստական (ազգայնամոլական) ուժերի հեռացում: 2. Լուկաշենկոյին այդ բանակցություններն անհրաժեշտ են Բելոռուսի և իր սուբյեկտայնությունն ընդգծելու (աճեցնելու) համար: 3. Ուկրաինային այդ բանակցությունը պետք է` ժամանակ ձգելու համար: Ռուսների պահանջները վաղուց ակնհայտ են, սակայն Զելենսկին ի վիճակի չէ ինքնուրույն որոշումներ կայացնել (նույնը նաև Մինսկ 2-ի պայմանավորվածությունները չկատարելու պարագայում էր): Ուկրաինան 2014-ից սկսած, տարեցտարի կորցրել է իր ինքնիշխանությունը և այսօր կախյալ երկիր է ԱՄՆ-ից ու ԵՄ-ից: Ուկրաինան կհայտարարի, որ պատրաստ է որոշ պայմանների դիմաց ընդունել ռուսական առաջարկները, սակայն դա կրկին կյանքի չի կոչվի, և դենացիֆիկացիայի օպերացիան ռուսներն ստիպված կլինել հասցնել մինչև վերջ: Չեմ կարծում, որ այս փուլում, բանակցությունները բեկումնային կլինեն»: |
Աղբյուրը` Արտակ Զաքարյան










