|
Ուկրաինայի Չեռնիգով քաղաքում ռուսական կողմի արձակած հրթիռի հարվածից պատմամշակութային շենք է ոչնչացվել: Այս մասին հայտնում են Չեռնիգովի մարզային պետական վարչությունը: Մարզպետարանից հիշեցրել են շենքի պատմությունը։ Շչորսի անվան նախկին կինոթատրոնը բացվել է 1939 թվականի օգոստոսին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շենքը գրեթե ամբողջությամբ ավերվել է, թեև ճակատային մասը պահպանվել է։ Պատերազմից հետո կինոթատրոնը վերակառուցվել է։ Այն 30-ականների այն սակավաթիվ շենքերից էր, որոնք մնացել էին Չեռնիգովում և ճարտարապետական հուշարձան էին համարվում։ Շենքը վերանորոգվել էր անցյալ տարի։ |
Չեռնիգովում հրթիռի հարվածից պատմամշակութային շենք է ոչնչացվել
Չեռնիգովում հրթիռի հարվածից պատմամշակութային շենք է ոչնչացվել










