Ուկրաինայի միջուկային օբյեկտները հրթիռակոծության են ենթարկվել. ԱԷՄԳ


Ուկրաինայի միջուկային օբյեկտները հրթիռակոծության են ենթարկվել. ԱԷՄԳ
Փետրվար 28 01:08 2022

Ուկրաինան ծանուցել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ) Կիևի ռադիոակտիվ թափոնների հեռացման օբյեկտի վրա հրթիռային հարձակման մասին։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, փոխանցում է Rambler-ը։

 

 

«Ուկրաինան այսօր տեղեկացրել է ԱԷՄԳ-ին, որ հրթիռները հարվածել են Կիևի ռադիոակտիվ թափոնների հեռացման օբյեկտին, սակայն շենքի վնասի կամ ռադիոակտիվ արտանետման որևէ նշան չի եղել», – ասվում է Գրոսսիի հայտարարության մեջ:

 

 

 

ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը նշել է նման օբյեկտների անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին, քանի որ այնտեղ պահեստավորված ռադիոակտիվ թափոնները կարող են լուրջ ռադիոլոգիական ազդեցություն ուեննալ։

 

 

Հինգշաբթի ԱԷՄԳ-ն արդեն հաղորդել է, որ Խարկովի մերձակայքում գտնվող թափոնների հեռացման վայրում էլեկտրական տրանսֆորմատորը վնասվել է, սակայն ռադիոակտիվ նյութի արտանետման մասին չի հաղորդվել: ԱԷՄԳ-ին նաև տեղեկացրել են, որ ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Չեռնոբիլի ատոմակայանը։