ԱՄՆ-ը մեկնաբանել է միջուկային զորքերի վերաբերյալ Պուտինի հրամանը


ԱՄՆ-ը մեկնաբանել է միջուկային զորքերի վերաբերյալ Պուտինի հրամանը
Փետրվար 28 00:00 2022

Սպիտակ տունը մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի հրամանը՝ ռուսական զսպման ուժերի համար հատուկ զգոնության ռեժիմ սահմանելու մասին:

«Ռուսաստանին երբեք չեն սպառնացել ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ Ուկրաինան»,- ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ վարչակազմի խոսնակ Ջեն Փսաքին, փոխանցում է RIA Novosti-ն։

«Առաջին հերթին սա այն վարքագծի մոդելն է, որը դրսևորում է նախագահ Պուտինն այս հակամարտության ընթացքում։ Այն բաղկացած է գոյություն չունեցող սպառնալիքներ հորինելուց՝ հետագա ագրեսիան արդարացնելու համար»,- ասել է Փսաքին։