|
Չեխիան խստացնում է իր քաղաքացիների՝ Բելառուս և Ռուսաստան մեկնելու վերաբերյալ հանձնարարականները։ Այս մասին կիրակի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին։ ԱԳՆ ղեկավարը կոչ է արել Չեխիայի բոլոր քաղաքացիներին, ովքեր գտնվում են Ռուսաստանում և Բելառուսում, վերադառնալ հայրենիք: Բացի այդ, Հանրապետության Նախարարների կաբինետը հավանություն է տվել Ուկրաինային ավելի քան 18 միլիոն դոլարի զենք փոխանցելուն։ |










