Ֆիքսում ենք բոլոր ուկրաինացի նացիստներին, որոնք ներգրավված են մեր ընկերների նկատմամբ ծաղրուծանակի մեջ․ ՌԴ ՊՆ


Ֆիքսում ենք բոլոր ուկրաինացի նացիստներին, որոնք ներգրավված են մեր ընկերների նկատմամբ ծաղրուծանակի մեջ․ ՌԴ ՊՆ
Փետրվար 27 21:15 2022

Ֆիքսում ենք բոլոր ուկրաինացի նացիստներին, որոնք ներգրավված են մեր ընկերների նկատմամբ ծաղրուծանակի մեջ, ինչպես նաեւ Կիեւի վարչակարգի ղեկավարներին եւ նրանց կատարածուներին, որոնք կոչ են անում ծաղրի ենթարկել ռուս զինվորականներին, հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։

«Մենք կշարունակենք արժանավայել վերաբերվել ուկրաինական զինված ուժերի բոլոր զինծառայողներին, որոնք զենք են վայր դրել։ Հասկանում ենք, որ նրանք երդում են տվել Ուկրաինայի ժողովրդին։ Բոլոր նրանք, ովքեր վայր են դրել զենքը եւ դադարեցրել դիմադրությունը, կվերադարձվեն իրենց ընտանիքներին»։

«Սակայն մենք գիտենք, թե ինչպես են ուկրաինացի նացիստները վերաբերվում որոշ բռնազավթված ռուս զինծառայողներին։ Եվ տեսնում ենք, որ խոշտանգումներն ու ծաղրուծանակը նույնն են, ինչ գերմանական նացիստներինը՝ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ»։

«Արձանագրվում եւ նույնականացվում են բոլոր դեմքերը, ձայները, նրանց հեռախոսներն ու կոորդինատները, IP-հասցեները, ինչպես նաեւ ուկրաինացի բոլոր նացիստների նամակագրությունը, որոնք ներգրավված են մեր ընկերների նկատմամբ ծաղրուծանակի մեջ»։

«Դուք բոլորդ հայտնաբերվելու եք և անխուսափելիորեն կրելու եք խիստ պատասխանատվություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։