ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում գործընկերոջը տեղեկացրել է Ուկրաինայում իրավիճակի զարգացման մասին՝ ՌԴ-ի հատուկ ռազմական գործողության լույսի ներքո, եւ նրան ներկայացրել է Մոսկվայի մոտեցումները Կիեւի հետ բանակցությունների վերաբերյալ: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի Telegram-ալիքում կիրակի օրը տեղադրված հաղորդագրության մեջ։
Չավուշօղլուն Լավրովի հետ զրույցում դիմել է՝ Ուկրաինայում գտնվող թուրք քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու խնդրանքով, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:










