Լուգանսկի ղեկավարը հայտարարել է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն սկսում է ավելի լուրջ և բարձր ճշգրտության զենք օգտագործել


Լուգանսկի ղեկավարը հայտարարել է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն սկսում է ավելի լուրջ և բարձր ճշգրտության զենք օգտագործել
Փետրվար 27 19:00 2022

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը կիրակի օրը հայտարարել է, որ Ուկրաինայի Զինված ուժերը սկսում են օգտագործել ավելի լուրջ բարձր ճշգրտության զենք, մերձճակատային տարածքների հաճախակի գնդակոծությունները դադարել են:

«Այսօրվա դրությամբ մերձճակատային տարածքների հաճախակի գնդակոծությունները դադարել են, հակառակորդը սկսում է օգտագործել ավելի լուրջ բարձր ճշգրտության զենք, ինչպես օրինակ «Точка-У», - ասել է նա Առաջին ալիքի եթերում:

Պասեչնիկը հայտնել է, որ Լուգանսկի մարզում իրավիճակը կայուն է, ազատագրված բնակավայրերում տեղական վարչակազմերը շարունակում են աշխատել սովորական ռեժիմով: