Հանրահայտ exhibbit.com հարթակում բացվելու է «Սումգայիթ 1988» խորագրով բացառիկ ցուցահանդես


Հանրահայտ exhibbit.com հարթակում բացվելու է «Սումգայիթ 1988» խորագրով բացառիկ ցուցահանդես
Փետրվար 27 17:30 2022

Հունաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ փետրվարի 28-ին հանրահայտ exhibbit.com հարթակում բացվելու է երկլեզու (հունարեն եւ անգլերեն) «Սումգայիթ 1988» խորագրով բացառիկ վիրտուալ ժամանակավոր ցուցահանդես` նվիրված Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայերի զանգվածային ջարդերին։ Այս մասին տեղեկացնում է Հունաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։

«Վիրտուալ ցուցահանդեսի էլեկտրոնային հղումը և բովանդակության այլ մանրամասները կհաղորդվեն լրացուցիչ»,- նշված է գրառման մեջ։