Բելառուսական Գոմելում Ուկրաինայի հետ բանակցություններին սպասելու ռուսական պատվիրակության հայտարարած ժամանակը սպառվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ռուսաստանի Դաշնության պատվիրակության կազմում են բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ՌԴ պաշտպանության փոխնախարարների մակարդակով, ԱԳՆ, Բելառուսում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովը և Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Բանակցողների պաշտոնական պատվիրակության ղեկավարն է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։










