Ուկրաինայում ազատ են արձակում բանտարկյալներին ռազմական գործողություններին մասնակցելու համար


Ուկրաինայում ազատ են արձակում բանտարկյալներին ռազմական գործողություններին մասնակցելու համար
Փետրվար 27 15:51 2022

Ուկրաինայի իշխանություններն ազատ են արձակում այն ​​բանտարկյալներին, ովքեր նախկինում զինվորական են եղել որպեսզի մասնակցեն ռազմական գործողություններին, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է գլխավոր դատախազությունը։

«Նախկին զինծառայողները, ովքեր ցանկություն են հայտնել պաշտպանել երկիրը ռազմական դրության ժամանակ, ազատ են արձակվել ազատազրկման վայրերից և նախնական կալանքի վայրերից»,- ասել է Գլխավոր դատախազության դատախազ Անդրեյ Սինյուկը։