|
Ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինական կողմի հետ բանակցությունների համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ուկրաինացիների հետ բանակցություններ վարելու համար Բելառուս է ժամանել Ռուսաստանի պատվիրակությունը՝ ԱԳՆ, պաշտպանության նախարարության և այլ գերատեսչությունների, այդ թվում՝ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների կազմով», - ասել է նա։ «Մենք պատրաստ կլինենք սկսել այդ բանակցությունները Գոմելում»,- ասել է Պեսկովը։ |










